Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2019 թվականի մարտի 21-ի N 80-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 28-ի հերթական նիստի օրակարգը` 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխադրելուն հավանություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին: (Զեկ.Ս. Խեչումյան) 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ.Ս. Խեչումյան) |