Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 25-ի «Ալավերդու համայնքապետարանի մշտական գործող հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» N 8-Ա և 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Ալավերդի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» N 14-Ա որոշումների մեջ կատարել փոփոխություններ և նոր խմբագրությամբ հաստատել 2018 թվականի հունվարի 25-ի N 8-Ա որոշման 1-7 և 2017 թվականի դեկտեմբերի 27-ի N 14-Ա որոշման 1-3 հավելվածները:
|