Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքային սեփականության իրավունքի N 2286399 վկայականը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Համայնքային սեփականություն հանդիսացող, Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում գտնվող, 06-060-214-000026 ծածկագրով, 0.2 հա մակերեսով հողամասին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, փողոց 11, նրբանցք 12, N 6 փոստային հասցե: