Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 62
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 62


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂՊԱՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ և ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառարավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ  30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, հաշվի առնելով գերատեսչական հանձնաժողովի 14072020թN 94 եզրակացությունը, համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխադրելուն հավանություն տալու մասին» N 19-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունները՝ համայնքի ավագանին  որոշում է. 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից  0.27297 հա, գործառնական նշանակության այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 06-060-0238-0001/ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողի փոփոխությունը:
2.
Համայնքի ղեկավարին` կազմակերպել տվյալ հողամասի և հողամասի վրա կառուցված տաղավարների օրինականացման և պետական գրանցման գործընթացը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(496.78 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner