Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 133-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2020 թվականի N 133-Ա

06-002-0095-0004 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՋԵՐՄՈՑԻ ԵՎ 0.06 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.03 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.055 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 16.04.2019Թ. N 123-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ‹‹Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների  կարգավիճակի մասին›› Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, հաշվի առնելով, որ բնակելի տունը, ջերմոցը չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում են քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով  Սոֆյա Սուրենի Սիմոնյանի լիազորված անձ Տիգրան Էդվարդի Ղուշչյանի  դիմումը, անձնագրերի պատճենները, լիազորագիրը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, 1994 թվականի սեփականության վկայագիրը, քաղաքաշինության, գյուղատնտեսության  և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Վերականգնել Սոֆյա Սուրենի Սիմոնյանին սեփականության  իրավունքով  պատկանող, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում գտնվող (ծածկագիր՝06-002-0095-0004), 1990 թվականին կառուցված բնակելի տան, ջերմոցի և 0.06 հա մակերեսով տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1998 թվականին կառուցված բաց պատշգամբը և տնամերձ հողամասից ավել օգտագործվող, սահմանազատված 0.03 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության  50-Ն օրենքով  համարել Սոֆյա Սուրենի Սիմոնյանի (ծնված` 18.05.1962 թ.) սեփականությունը:
3. Սեփական ճանաչված 0.09 հա մակերեսով հողամասից սահմանազատված, ավել օգտագործվող 0.055 հա հողամասը՝ 188100 (հարյուր ութանասունութ հազար հարյուր) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Սոֆյա Սուրենի Սիմոնյանին:
4. Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում գտնվող  բնակելի տանը տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, փողոց 5, փակուղի 1, տուն N 7 փոստային հասցե:
5. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
7. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
8. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 16.04.2019 թ. «06-002-0095-0004 ծածկագրում գտնվող բնակելի տան, ջերմոցի և 0.012 հա մակերեսով տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, հողամասում կառուցված շինությունը և ավել  օգտագործվող 0.025 հա մակերեսով սահմանազատված հողամասն օրենքի ուժով սեփական համարելու, փոստային հասցե տրամադրելու, Ալավերդի համայնքի ղեկավարի 17.01.2019թ.N 5-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 123-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner