Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Վորլդ Վիժն Հայաստան» Լոռու ծրագրի ղեկավարի 12 մարտի 2020թ. գրությունը, համայնքի սեփականության իրավունքի վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքային սեփականություն հանդիսացող, «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի1-ին մասնաշենքի 1-ին հարկից անհատույց օգտագործման իրավունքով, 10 /տասը/ տարի ժամկետով, «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին որպես երեխաների ցերեկային խնամքի կենտրոն օգտագործելու համար տրամադրել 150.4 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի: 2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանի պաշտոնակատար Կարեն Կոնինյանին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|