Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և համայնքի ավագանու անդամների առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 1-ին հարկից սեփականության իրավունքով Նատալյա Իվանովնա Փարսոյանին (հասցեն՝ ք. Ալավերդի, Սանահին կայարան 8) վերաբնակեցման համար նվիրաբերել 136.5 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի: 2. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 1-ին հարկից անհատույց օգտագործման իրավունքով, քսան տարի ժամկետով, Սերինե Սերգոյի Հովասափյանին (հասցեն՝ ք. Ալավերդի, Սանահին կայարան 34/4) տրամադրել 75.7 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի: 3. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 2-րդ հարկից անհատույց օգտագործման իրավունքով, քսան տարի ժամկետով, Արտավազդ Գևորգի Հովակիմյանին որպես հանրակացարան (հասցեն՝ ք. Ալավերդի, Սանահին կայարան 3/6) տրամադրել 69.1 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի: 4. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 2-րդ հարկից անհատույց օգտագործման իրավունքով, քսան տարի ժամկետով, Գագիկ Սիրակի Սարգսյանին որպես հանրակացարան (հասցեն՝ ք. Ալավերդի, Սանահին կայարան 16/2) տրամադրել 68.5 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի: 5. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 2-րդ հարկից անհատույց օգտագործման իրավունքով, քսան տարի ժամկետով, Տիգրան Ֆելիքսի Գևորգյանին որպես հանրակացարան (հասցեն՝ ք. Ալավերդի, Սանահին Սարահարթ 1/11-49) տրամադրել 57.5 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի: 6. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանի պաշտոնակատար Կարեն Կոնինյանին՝ կազմակերպել անհատույց օգտագործման և սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները: |