Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով, հաշվի առնելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հավանություն տալ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Ակներ թաղամասի վարչական տարածքում գտնվող, Մովսես Յուրիկի Վահրամյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 0․07865 հա, գործառնական նշանակության այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 06-002-0275-0013/ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոխադրելու առաջարկությանը: 2. Համայնքի ղեկավարին` հողամասի նպատակային նշանակության փոփոխման առաջարկությունների վերաբերյալ հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման ՀՀ Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը: |