Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 355-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2019 թվականի N 355-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ- ՎԱՃԱՌՔ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՔԱՅԼԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ, 67-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 04.11.2019թ. N 69-Ն, 70-Ն, 71-Ն և 72-Ն որոշումները, համայնքային սեփականության իրավունքի վկայականները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Թույլատրել կատարելու համայնքի վարչական տարածքում գտնվող ներքոհիշյալ հողամասերի աճուրդ-վաճառք կառուցապատման նպատակով` համապատասխան մեկնարկային գներով, 15000 դրամ աճուրդի մասնակցության վճարով և մեկնարկային գնի  5% քայլի չափով.
1.1 Ալավերդի համայնք, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, 2/8-1/1 հասցեում գտնվող, 06-002-0061-0168 ծածկագրով բնակելի կառուցապատման 27.0 քմ մակերեսով հողամասը` ավտոտնակ կառուցելու համար, 70000 դրամ մեկնարկային գնով:
1.2 Ալավերդի համայնք, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, 14/1 հասցեում գտնվող, 06-002-0150-0370 ծածկագրով, հասարակական կառուցապատման 11.9 քմ մակերեսով հողամասը` հասարակական օբյեկտ կառուցելու համար, 60000 դրամ մեկնարկային գնով:
1.3 Ալավերդի համայնք, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Շահումյան փողոց, 13/1 հասցեում գտնվող, 06-002-0105-0369 ծածկագրով,  հասարակական կառուցապատման 82.7 քմ մակերեսով հողամասը` հասարակական օբյեկտ կառուցելու համար, 330800 դրամ մեկնարկային գնով:
1.4 Ալավերդի համայնք, Ալավերդի քաղաք, Երևանյան խճուղի, N 4/15-1 հասցեում գտնվող, 06-002-0629-0073 ծածկագրով, հասարակական կառուցապատման 252.5 քմ մակերեսով հողամասը` հասարակական օբյեկտ կառուցելու համար, 1010000 դրամ մեկնարկային գնով:
2. Վերը նշված հողամասերի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով:
3. Բոլոր վճարումները կատարել ՀՀ արժույթով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner