Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով, հաշվի առնելով, որ հողամասի նկատմամբ գոյություն չունեն իրավունք հաստատող փաստաթղթեր և այն Հայաստանի Հանրապետության կառավարության 29.06.2006թ. N 1084-Ն որոշումով սխալմամբ չի փոխանցվել Ալավերդի համայնքին`համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ կապված սուբյեկտի անճշտությունների ուղղման համար Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ 0.04 հա մակերեսով (ծածկագիր՝ 06-022-0101-0118-ից առանձնացված) հողամասը ճանաչել համայնքային սեփականություն: |