Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի 2020 թվականի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1, N 2 հավելվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 01-ից: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 17.12.2018թ. N 87-Ա որոշումը: |