Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ հոդվածով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքի սեփականություն հանդիսացող, Աքորի գյուղի «տափի դուզ» կոչվող տեղամասում գտնվող (06-0022-0101-0086-01 ծածկագրից առանձնացված), 0.5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ կայացնելու վարձակալության իրավունքի մրցույթ: 2. Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը` 10000 /տասը հազար/ դրամ, սահմանել` մրցույթի մասնակցության վճար 15000 դրամ, քայլի չափ` մեկնարկային վճարի 5%-ի չափով: 3. Գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվում է վարձակալության 25 (քսանհինգ) տարի ժամանակով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|