Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 03-ի N 140-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 06-ի արտահերթ նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ.Ս. Խեչումյան) 2. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն համարվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին: (Զեկ.Ս. Խեչումյան) 3. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Հաղպատ գյուղի տարածքում գտնվող (06-060-00231-0007 ծածկագրից առանձնացված) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս.Խեչումյան) 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխադրելու և հետագայում ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին: (Զեկ. Ս.Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ակներ թաղամասում գտնվող հողի նպատակային նշանակությունը փոխադրելու մասին: (Զեկ. Ս.Խեչումյան) 6. Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Աքորի գյուղի մշակույթի տան շենքի 1-ին հարկի թիվ 19 ոչ բնակելի տարածքը՝ 7.1 քմ մակերեսով, վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս.Խեչումյան) 7. Ալավերդի համայնքի ավագանու 26.07.2018թ. N 51-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկ. Ս.Խեչումյան) 8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող անասնագոմը Ալավերդի համայնքի հաշվեկշռում ընդգրկելու մասին: (Զեկ. Ս.Խեչումյան) 9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս.Խեչումյան) |