Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 82-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` համաձայն հավելվածի: 2. Հաստատել Ալավերդի համայնքի հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված և 2017 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|