Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, հիմք ընդունելով Վահե Հովհաննեսի Մաթոսյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 816765 վկայականի պատճենը, ժառանգության իրավունքի վկայագրերը, Հաղպատ գյուղի վարչական ղեկավարի կողմից տրված 04.09.2019թ. N 982 քաղվածքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Վահե Մաթոսյանին և Վարդուշ Երգենյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Լոռու մարզի Հաղպատ գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, փողոց 5, N 15 փոստային հասցե: