Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 358-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 նոյեմբերի 2019 թվականի N 358-Ա

06-002-0010-0004 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԳԵՏՆԱԿԻ ԵՎ 0.05 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 01.10.2019Թ. N 313-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ, 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 03.09.2010թ. N 1129-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով և հաշվի առնելով, որ այգետնակը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Ամալյա Աշխարհբեկի Սարգսյանի դիմումը, անձնագրի պատճենը, «Մանուշակ Ю-98» N 9190 այգեգործի վկայականը, ժառանգության իրավունքի վկայագիրը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Վերականգնել Անահիտ Սարգսյանին, Ամալյա Սարգսյանին ժառանգության իրավուքով  պատկանող, Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամաս, N 2 շենքի հարավ-արևելյան մասում (ծածկագիր՝ 06-002-0010-0004) գտնվող 0.05 հա մակերեսով հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:                         
2.
Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի N 2 շենքի հարավ-արևելյան  մասում գտնվող հողամասին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Բաղրամյան թաղամաս, N 31/2 փոստային հասցե:
3.Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող`1970 թվականին կառուցված (11.2 քմ ներքին մակերեսով) այգետնակի նկատմամբ, օրենքի ուժով ճանաչել Անահիտ Աշխարհբեկի Սարգսյանի (ծնված`01.05.1963թ.), Ամալյա Աշխարհբեկի Սարգսյանի (ծնված`07.07.1951թ.) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:                                   
4.Հողամասում առկա է ինքնակամ կառուցված 20.5 քմ մակերեսով այգետնակի մաս:
5.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: 
6.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:                   
7.Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 05.06.2019թ.«06-002-0010-0004  ծածկագրում գտնվող այգետնակի և 0.05 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, փոստային հասցե տրամադրելու, Ալավերդի համայնքի ղեկավարի 05.06.2019թ. N 204-Ա որոշումն ուժը կորցրած ճանաճելու
 մասին» N 313Ա որոշումը:           
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner