Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին օրենքի 6-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 02.06.2021թ. N 59-Ն, համայնքի ղեկավարի 14.06.2021թ N 195-Ա որոշումները, աճուրդային հանձնաժողովի 14.07.2021թ. արձանագրությունը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, N 3/7-35/2 հասցեում գտնվող, 0․00537 հա մակերեսով հողամասը (ծածկագիր՝ 06-002-0054-0260), 147676 (հարյուր քառասունյոթ հազար վեց հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ արժեքով վաճառել աճուրդի հաղթող Մանվել Օնանի Խաչատրյանին՝ ավտոտնակ կառուցելու համար:
2.Աճուրդի հաղթողին տրամադրել կառուցապատման ճարտարապետահատակագծային առաջադրանք: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում առք ու վաճառքի պայմանագիրը կնքելու պահից: