Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 424-Ա որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հերթական նիստի օրակարգը` 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարին ուղերձ ուղղելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Ալավերդի համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների 2018 թվականի տարեվերջյան գույքագրման արդյունքները հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Ալավերդի համայնքի Թումանյան փողոցի հարավային մասում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և օտարման թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն համարվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխադրելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 7. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքից որպես հանրակացարան տարածքներ անհատույց օգտագործման և սեփականության իրավունքով տարածք տրամադրելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 8. Մ-6 միջպետական ճանապարհի շինարարության ընթացքում առաջացած ավելցուկային հողագրունտը Սանահին կայարան թաղամասի Դեբեդ գետի ձախակողմյան ափի մոտ ժամանակավորապես տեղափոխելու և թաղամասի բնակչության խնդրանք-առաջարկին հավանություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) |