Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 10.03.2020թ. N 75-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 17032020-06-0050 վկայականը, վճարման անդորրագրերը և հաշվի առնելով, որ Արթուր Օսյանն ընդունել է ավտոտնակը, տնտեսական սենյակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճաները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1. Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, N 38/28 հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 10.03.2020թ. N 75-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 113.43 քմ արտաքին մակերեսով (90.2 քմ ներքին մակերեսով) բնակելի նշանակության ավտոտնակը, տնտեսական սենյակը՝ ընդհանուր 124773 (մեկ հարյուր քսանչորս հազար յոթ հարյուր յոթանասուներեք) դրամ արժեքով և սպասարկման համար զբաղեցրած 0.00794 հա մակերեսով հողամասը՝ 64314 (վաթսունչորս հազար երեք հարյուր տասնչորս) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Արթուր Օսյանին:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում բնակելի նշանակության ավտոտնակի, տնտեսական սենյակի և զբաղեցրած հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու պահից: