Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 272-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2019 թվականի N 272-Ա

ՍԵՓԱԿԱՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետերով, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված բնակելի տունը և կատարված ձևափոխությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում են քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Ռազմիկ Եգորի Դալլաքյանի դիմումը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի և շինությունների հատակագծերը, Հաղպատ գյուղի վարչական ղեկավարի կողմից տրված 22.07.2019թ. N 842  տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության  բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Ռազմիկ Եգորի Դալլաքյանին, Վարդուշ Հակոբի Դալլաքյանին, Ռաֆիկ Ռազմիկի Դալլաքյանին, Սոֆյա Ռազմիկի Դալլաքյանին համասեփականության իրավունքով պատկանող, Հաղպատ գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, փողոց 11, N 3 փոստային հասցե:
2. Օրինականացնել համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, փողոց 11, N 3 հասցեում գտնվող, Ռազմիկ Եգորի Դալլաքյանին, Վարդուշ Հակոբի Դալլաքյանին, Ռաֆիկ Ռազմիկի Դալլաքյանին, Սոֆյա Ռազմիկի Դալլաքյանին համասեփականության իրավունքով պատկանող, 0.0869 հա մակերեսով տնամերձ հողամասում
2017թ. ինքնակամ կառուցված, 45.6 քմ արտաքին մակերեսով (39.2 քմ ներքին մակերեսով) բնակելի տունը և կատարված ձևափոխությունները:
3. Օրինականացված բնակելի տան համար սահմանված 25080 (քսանհիգ հազար ութսուն) դրամ, ձևափոխված 1 հատ միջնորմի,  1 հատ դռան և մեկ հատ պատուհանի համար սահմանված 3300 դրամ վճարը, ընդհանուր՝ 28380 (քսանութ հազար երեք հարյուր ութսուն) դրամ արժեքով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 
4. Շինության զբաղեցրած 0.0869 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner