Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, հիմք ընդունելով Ռուբիկ Պատվականի Մաթոսյանի դիմումը, անձնագրերի պատճենները, ժառանգության իրավունքի վկայագրերը, սեփականության իրավունքի N 873902 վկայականը, Ծաղկաշատ գյուղի վարչական ղեկավարի կողմից 06.11.2020թ.0-060 տրված տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Ռուբիկ Պատվականի Մաթոսյանին, Վարսենիկ Սերժիկի Փիրուզյանին ժառանգության իրավունքով պատկանող, Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում գտնվող, 0,097 հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Ծաղկաշատ, փողոց 4, N 17 փոստային հասցե: