Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. նոյեմբերի 9-ի N 1412-Ն որոշումով, հիմք ընդունելովՄ-6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով և հաշվի առնելով, որ նշված հողամասերը Հայաստանի Հանրապետության կառավարության 04.08.2005թ. N 1457-Ն որոշմամբ սխալմամբ չեն փոխանցվել Հաղպատ գյուղին և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ներքոհիշյալ հողամասերի հետ կապված սուբյեկտների անճշտությունների ուղղման համար, Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող, 0.1904 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0226-0018), 0.00267 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0210-0029), 0.091 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0203-0044), 0.03783 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0203-0050), 0.03344 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0203-0048), 0.02319 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0300-0001), 0.00071 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0203-0030), 0.03344 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0203-0048), 0.03783 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0203-0050), 0.091 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0203-0044), 0.00267 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0210-0029), 0.1904 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0226-0018), 0.002 հա մակերեսով (ծածկագիր` 06-002-0001-0057), 0.002 հա մակերեսով (ծածկագիր` 06-002-001-0058), 0.03732 հա մակերեսով (ծածկագիր` 06-060-0274-0002) հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն և թույլատրել հետագայում օտարել: 2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: |