Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 25.08.2001թ. N 771 որոշումը, սեփականության իրավունքի N 15062018-06-0073 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Թույլատրել Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շենք-շինությունների զբաղեցրած` համայնքային սեփականություն հանդիսացող 1.557 հա մակերեսով հողամասը անհատույց օգտագործման իրովունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին: 2. Հանձնարարել համայնքի ղեկավարին` սահմանված կարգով կնքելու հողամասի նվիրատվության պայմանագիր: |