Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 33-րդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածներով, քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հասցեագրված դիմում-բողոքների քննարկման ոլորտում վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների ընդունելության ընթացակարգը բարելավելու և ավագանու դերակատարության ու պատասխանատվության բարձրացման նպատակով համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը` համաձայն հավելված 1-ի: 2. Հաստատել ընդունելության համար դիմած քաղաքացիների համար լրացվող ուղղորդող թերթիկի ձևը` համաձայն հավելված 2-ի: 3. Սույն որոշումը և քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել համայնքապետարանի շենքում` քաղաքացիների համար տեսանելի վայրում: 4. Որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավար Կարեն Փարեմուզյանին: 5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 14.11.2012թ. «ՀՀ Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 42-Ա որոշումը: |