Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Ալավերդի համայնքի ավագանու 25.12.2018թ. «Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքից որպես հանրակացարան տարածքներ անհատույց օգտագործման և սեփականության իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 96-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը. «վերաբնակեցման համար նվիրաբերել» բառերը փոփոխել նոր՝ «կատարել նվիրատվություն» բառերով: |