Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Ալավերդի համայնքի`Ալավերդի քաղաքի, Աքորի և Հաղպատ գյուղերիհամայնքայինոչ առևտրային կազմակերպությունների 2018 թվականի աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակներըև պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն 1-17հավելվածների: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 01-ից: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 77-Ա, Աքորի համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 06-ի N 35, Աքորի համայնքի ղեկավարի 2016 թվականի նոյեմբերի 21-ի N 95 և N 96, Հաղպատ համայնքի ղեկավարի 2016 թվականի նոյեմբերի 21-ի N45-Ա որոշումները: |