Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով 2018 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ուղղված գրությունը` Ալավերդի համայնքի 2018 թվականի բնապահպանական ծրագրով Սայաթ-Նովա փողոցի նախկին զբոսայգու հարակից տարածքում նախատեսված շուկա կառուցելու տարածքը Ալավերդի համայնքի Սպանդարյան փողոցի հարակից տարածք տեղափոխելու մասին և նրանց կողմից տրված համաձայնությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Տրամադրել 250 քմ մակերեսով տարածք (համաձայն հատակագծի) և թույլատրել Ալավերդի համայնքի 2018 թվականի բնապահպանական ծրագրով շուկայի կառուցումը իրականացնել Ալավերդի քաղաքի Սպանդարյան փողոցի արևելյան մասում:
|