Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 փետրվարի 2020 թ.

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԱՀԻՆ ՍԱՐԱՀԱՐԹ ԹԱՂԱՄԱՍ, 2/30-18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 25-րդ, 26-րդ, 31-րդ, 32-րդ կետերով և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված բնակարանը և կատարված ձևափոխությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում են քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Արկադիա Վոլոդյայի Նոնինյանի դիմումը, անձնագրի պատճենը, «ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ» ԱՁ-ի կողմից կազմված շինությունների հատակագծերը, սեփականության իրավունքի N 09022015-06-0002 վկայականի պատճենը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Արկադիա Վոլոդյայի Նոնինյանին, Արմինե Մնացականի Սիմոնյանին համասեփականության իրավունքով պատկանող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, 2/30-18 բնակարանում կատարված 9 հատ դռան, 6 հատ պատուհանի, 8 հատ միջնորմերի ձևափոխությունները և ինքնակամ կառուցված 6.67 քմ արտաքին մակերեսով բնակարանը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 26-րդ կետի, ճանաչել օրինական:
2. Օրինականացված 6.67 քմ մակերեսով բնակարանի զբաղեցրած հողամասի նկատմամբ կիրառվում է շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց՝ բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու վերաբերյալ նորմերը:
3. Օրինականացված 9 հատ դռան, 6 հատ պատուհանի, 8 հատ միջնորմերի ձևափոխությունների և 6.67 քմ արտաքին մակերեսով բնակարանի համար սահմանված վճարները՝ ընդհանուր 21501 (քսանմեկ հազար հինգ հարյուր մեկ) դրամ գումարի չափով, 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Բնակարանում կատարված ձևափոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման համաձայն դասակարգվում են շինարարական ցածր ռիսկայնության աստիճանի (գտնվում են շինարարական աշխատանքների ռիսկայնության առաջին գոտում), ուստի, միջնորմների փոփոխությունների արդյունքում կատարված ձևափոխությունները շինարարության թույլտվություն չեն պահանջում:
5. Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վալերի Մինասյան   Կարեն Կոնինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner