Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը և Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել բաց դասական աճուրդային եղանակով օտարելու Սայաթ-Նովա փողոց, 14-30/1 հասցեում գտնվող 8.51 քմ մակերեսով նկուղը՝ 96.0 հազար դրամ մեկնարկային գնով: 2. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին (նախագահ` Ս. Խեչումյան). 2.1 Վերը նշված գույքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել օրենքով սահմանված կարգով. 2.2 Աճուրդի անցկացման պայմանների ու ժամկետների մասին լրատվության միջոցներով տեղյակ պահել ազգաբնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին: 3. Բոլոր վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով: |