Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 հուլիսի 2021 թ.

ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի դրույթներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 02.06.2021թ. N 56-Ն, համայնքի ղեկավարի 14.06.2021թ N 194-Ա որոշումները, հողամասի մրցույթով վարձակալության հանձնելու արդյունքների մասին 14.07.2021թ. N 1 արձանագրությունը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը  որոշում եմ՝

1.Ալավերդու համայնքային սեփականությունը համարվող՝ Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-060-0232-0033 ծածկագրով, 0.1772 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը (սեփականության իրավունքի վկայական N 30072020-06-0040), վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 33000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ վարձավճարով (նոր վարձավճար սահմանելու դեպքում վարձավճարի չափը ենթակա է փոփոխման) տրամադրել մրցույթի հաղթող Գարեգին Ֆրունզեյի Իսրայելյանին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում վարձակալության պայմանագիր կնքելու պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարեն Կոնինյան   Ռաֆայել Միքայելյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner