Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2019 թվականի հունվարի 24-ի N 17-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 31-ի հերթական նիստի օրակարգը` 1. Հայաստանի Հանրապետության նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղերձ ուղղելու մասին (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Համայնքի ղեկավարի հաղորդումն Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն համարվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Հողատեսքերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելուն համաձայնություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. «Լոռի աշխարհ» ՍՊԸ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը և ընկերության աուդիտորին փոփոխելուն համաձայնություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 7. Ալավերդի քաղաքում շուկա կառուցելու համար տարածք տրամադրելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան)
|