Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2020 թ.

ՄԱՔՐՈՒՀԻ ԿԱՐԼԵՆԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՑ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել այլ վճարումներ:
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաև այդ վճարի գանձումը և համայնքի բյուջե փոխանցումն իրականացնում է համայնքի ղեկավարը:
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն աղբահանության վճար վճարողները պարտավոր են՝ սույն օրենքով սահմանված ժամկետում և սահմանված դրույքաչափով վճարել աղբահանության վճարը:
Ալավերդի քաղաքի Էնգելս 108 հասցեի բնակիչ, քաղաքացի Մաքրուհի Կարլենի Մելիքսեթյանը հանդիսանալով աղբահանության վճար վճարող, չի վճարել աղբահանության վճարը, որի արդյունքում 01.05.2018-01.06.2020թթ. դրությամբ գոյացել է 11700 ՀՀ դրամ պարտք:
Ելնելով վերոգրյալից որոշում եմ՝

1.Մաքրուհի Կարլենի Մելիքսեթյանից (հասցեն՝ ք. Ալավերդի, Էնգելս 108) գանձել 11700 ՀՀ դրամ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը ենթակա է վճարման Ալավերդու համայնքապետարանի բյուջեի 900265121617 հաշվեհամարին:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ստացման պահից հետո՝ 2 ամսվա ընթացքում:
4.Սույն որոշման 2-րդ կամ 3-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում այն կդառնա անբողոքարկելի վարչական ակտ և գումարը կբռնագանձվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Աբելյան   Կարեն Կոնինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner