Այսօր: Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2020թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 90
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 90


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 424-Ա որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հերթական նիստի օրակարգը`  
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարին ուղերձ ուղղելու մասին:
                                                                                                             (Զեկ. Ս. Խեչումյան)
2. Ալավերդի համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների 2018 թվականի տարեվերջյան գույքագրման արդյունքները հաստատելու մասին:
                                                                                                             (Զեկ. Ս. Խեչումյան)
3. Ալավերդի համայնքի Թումանյան փողոցի հարավային մասում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և օտարման թույլտվություն տալու մասին:
                                                                                                             (Զեկ. Ս. Խեչումյան)
4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու  համայնքային սեփականություն համարվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու:
                                                                                                              (Զեկ. Ս. Խեչումյան)
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխադրելու մասին:
                                                                                                              (Զեկ. Ս. Խեչումյան)
6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին:
                                                                                                              (Զեկ. Ս. Խեչումյան)
7. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքից որպես հանրակացարան տարածքներ անհատույց օգտագործման և սեփականության իրավունքով տարածք տրամադրելու մասին:
                                                                                                              (Զեկ. Ս. Խեչումյան)
8. Մ-6 միջպետական ճանապարհի շինարարության ընթացքում առաջացած  ավելցուկային հողագրունտը Սանահին կայարան թաղամասի Դեբեդ գետի ձախակողմյան ափի մոտ ժամանակավորապես տեղափոխելու և թաղամասի բնակչության  խնդրանք-առաջարկին հավանություն տալու մասին:
                                                                                                              (Զեկ. Ս. Խեչումյան)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԷՎՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1

(0253) 2-41-00

alaverdi.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner