Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 418-Ա որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի մեջ փոխություններ կատարելու մասին: (Զեկ.՝ Ս. Խեչումյան) 2. Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի 2019 թվականի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Ալավերդի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնայինդրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) |