Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 հունվարի 2021 թ.

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱԳԾՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ  կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ, 16-րդ, 33.1-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված ավտոլվացման կետը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Գագիկ Լևոնի Էվոյանի դիմումը, հողամասի սեփականության իրավունքի N 1447108 վկայականը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, ժառանգության իրավունքի վկայագիրը, Հաղպատ գյուղի վարչական ղեկավարի կողմից տրված 16.06.2020թ. N 340 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Լոռու մարզի Հաղպատ համայնքում գտնվող 0.3679 հա մակերեսով /ծածկագիր՝ 06-060-0037-0004/ տնամերձ հողամասին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, փողոց 11, N 42 փոստային հասցե:
2.Օրինականացնել համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, փողոց 11, N 42 հասցեում գտնվող, Գագիկ Լևոնի Էվոյանին սեփականության իրավունքով պատկանող, 0.3679 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում 2020թ. ինքնակամ կառուցված, 44.87 արտաքին մակերեսով (41.4 քմ ներքին մակերեսով) ավտոլվացման կետը:
3.Օրինականացված ավտոլվացման կետի համար սահմանված՝ 49357 (քառաքսունինը հազար երեք հարյուր հիսունյոթ) դրամ արժեքով վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Հողամասում առկա է ինքնակամ կառուցված 131.67 քմ արտաքին մակերեսով (105.0 ներքին մակերեսով) անավարտ շինություն, որը ենթակա է գրանցման նշագծված տարբերակով, որպես ինքնակամ կառույց: 
5.Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Հովհաննիսյան   Կարեն Կոնինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner