Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 37
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 37


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ  իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է. 

1.  Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Հիմք ընդունել Ալավերդի համայնքին 2019 թվականի սուբվենցիայի տրամադրման N ՍՎ-8 պայմանագիրը և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառի (բաժին 05, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121107) 4267 հոդվածով նախատեսված ծախսերը պակասեցնել 2927.5 հազ. դրամ, 4729 հոդվածով նախատեսված ծախսերն ավելացնել 2927.5  հազ. դրամ:
1.2 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի (բաժին 01, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057) ծախսերն ավելացնել 850.0 հազ. դրամ՝ հոդված 4213:    
1.3 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի (բաժին 08, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, h/h 900262121123) ծախսերն ավելացնել 152.0 հազ. դրամ:
1.4 Համայնքի 2019 թվականի պահուստային ֆոնդից պակասեցնել 1002.0 հազ. դրամ (բաժին 11, խունբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027):
1.5 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերը պակասեցնել 1245.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021,հոդված 5112՝ 995.0 հազ. դրամ,հոդված 5113՝ 250.0 հազ. դրամ) և այն ուղղել նույն բնագավառի ոռոգում բաժին (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262000905), հոդված 5113՝ 250.0 հազ. դրամ, հոդված 5134՝ 7.5 հազ. դրամ, տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքների գծով նախատեսված ծախսերին՝ 987.5  հազ. դրամ (բաժին 04, խումբ 8, դաս 5, ծրագիր 51, հ/հ 900262121305, հոդված 5134):
2.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՊԱՊԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner