Այսօր: Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2020թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 83
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 83


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Լիցենզավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի 01.10.2018թ. թիվ 101/106.3.1/6434-18 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Ալավերդի քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝  «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» (Զ. Անդրանիկ 2ա, սեփականության իրավունքի գրանցման  վկայական N 1233540), «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» (Ջրավազան 7/2, սեփականության իրավունքի գրանցման  վկայական N 2274280), «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն», (Սանահին կայարան 19/1, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 24022017-06-021), «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» (Սանահին Սարահարթ, Գայի 1/12ա, սեփականության իրավունքի գրանցման  վկայական N 1255906), «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» (Սանահին թաղամաս, Միկոյան 8, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 10042012-06-0032), «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» (Սանահին Սարահարթ, Գայի 2/29ա, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1255904) ՀՈԱԿ-ների զբաղեցրած՝ համապատասխան հասցեներում գտնվող շենքերն անհատույց օգտագործման տրամադրել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին:
2. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանի պաշտոնակատար Կարեն Կոնինյանին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԿՈՆԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1

(0253) 2-41-00

alaverdi.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner