| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք  ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  25  դեկտեմբերի  2018 թվականի N 93-Ա | 
  ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ  ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով, հաշվի առնելով, որ հողամասի նկատմամբ գոյություն չունեն իրավունք հաստատող փաստաթղթեր և այն Հայաստանի Հանրապետության կառավարության 29.06.2006թ. N 1084-Ն որոշումով՝ սխալմամբ չի փոխանցվել Ալավերդի համայնքին` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.  Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ կապված սուբյեկտի անճշտությունների ուղղման համար Ալավերդի համայնքի Թումանյան փողոցի հարավային մասում գտնվող՝ 0.0015 համակերեսով (ծածկագիր՝ 06-002-0796-0007) հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:   | 
 Կողմ -8  ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -2  ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ  |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |