|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 նոյեմբերի 2017 թվականի N 2-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասին, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել՝ 1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի Ալավերդի համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին N 68-Ն որոշումը. 2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Աքորի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի Համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին N 43-Ն որոշումը. 3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի Համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին N 13-Ն որոշումը. 4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատ համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 07-ի Հաղպատ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին թիվ 9-Ն որոշումը. 5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 28-ի Ծաղկաշատ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին 9-Ն որոշումը. 6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզա համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 24-ի Ջիլիզա համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին 5-Ն որոշումը. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -15 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(222.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|