Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2018 թվականի հուլիսի 16-ի N 251-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 26-ի հերթական նիստի օրակարգը`
1. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
2. Ալավերդի համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
3. Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության վերականգնվող ավտոմոբիլային ճանապարհի իրացման գոտում գտնվող հողամասերը համայնքի սեփականություն ճանաչելու և օտարման թույլտվություն տալու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի, Ակներ թաղամասում գտնվող «Ալավերդու թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենք-շինությունների զբաղեցրած` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում գտնվող, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շենք-շինությունների զբաղեցրած` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
6. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Սանահին թաղամասի արևմտյան մասում գտնվող (0062-0001 ծածկագրից առանձնացվող) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
7. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Սանահին Սարահարթ թաղամասի արևելյան մասում գտնվող (ծածկագիր` 06-002-0050-0231) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)