Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Ալավերդի համայնքի բյուջեի ծախսային մասում`
1.1 Օրենսդիր և գործադիր մարմինների պահպանման ծախսերը պակասեցնել 450.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4267):
1.2Սոցիալական պաշտպանության բնագավառում ծախսերն ավելացնել 450.0 հազ. դրամով (բաժին 10, խումբ 7, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121180, հոդված 4729):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: