|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 օգոստոսի 2018 թվականի N 62-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՏԵՍՎԱԾ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի 28.08.2018թ. № ՀՀ/023/12292-18 գրությունը և ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 21.08.2018թ. հաստատված Ալավերդի համայնքի 2018թ. բնապահպանական ծրագրի հավելվածի փոփոխություն N 2-ը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Ալավերդի համայնքի 2018 թվականի բնապահպանական ծրագրով իրականացված միջոցառումների արդյունքում տնտեսված և փոփոխման ենթակա միջոցառումների գումարներն ուղղել «Բնապահպանություն» և «Առողջապահություն» բաժիններով իրականացվելիք աշխատանքներին և հաստատել փոփոխված նոր ծրագրերը` համաձայն հավելվածի: |
Կողմ -9 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(49.86 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|