|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 մայիսի 2019 թվականի N 32-Ա |
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՔՈՐԻ ԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ԹԻՎ 19 ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ՝ 7.1 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Աքորի գյուղի բնակիչ Պավլիկ Պետրոսյանի դիմումը, համայնքի սեփականության իրավունքի վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքային սեփականություն հանդիսացող, Աքորի գյուղի մշակույթի տան շենքի 1-ին հարկի թիվ 19 ոչ բնակելի տարածքը, 7.1 քմ մակերեսով` 17 տարի ժամանակով, տարեկան 12000 դրամ վարձավճարով տրամադրել Աքորի գյուղի բնակիչ Պավլիկ Պետրոսյանին: 2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքելու ոչ բնակելի տարածքի վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: |
Կողմ -9 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|