| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք  ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  24  սեպտեմբերի  2020 թվականի N 70-Ա | 
  ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂՊԱՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ  ԳՏՆՎՈՂ՝ 06-060-0035-0042 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0․091 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
  
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով, հաշվի առնելով, որ հողամասի նկատմամբ գոյություն չունեն իրավունք հաստատող փաստաթղթեր և այն Հայաստանի Հանրապետության կառավարության 04.08.2005թ. N 1457-Ն որոշումով սխալմամբ չի փոխանցվել Ալավերդի համայնքին, հիմք ընդունելով «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից 18.07.2020թ․ տրված N 001 եզրակացությունը և հողամասի հաստատված հատակագիծը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.   Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 06-060-0035-0042 ծածկագրով, 0․091 հա մակերեսով հողամասը, որն առաջացել է 06-060-0035-0031 ծածկագրի հողամասի մասնատման արդյունքում, ճանաչել համայնքային սեփականություն։ 
  
  
 | 
 Կողմ -10  ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |