|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2020 թվականի N 324-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 03.06.2020Թ. N 128-Ա ՈՐՈՇՄԱՆ 1.7 ՄԱՍԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ 04.08.2020Թ. N 239-Ա ՈՐՈՇՄԱՆ 1.8 ՄԱՍՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով , հիմք ընդունելով համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 71-Ա որոշումը ո ր ո շ ու մ է.
1.Ալավերդի համայնքի ղեկավարի 03․06.2020թ. «Ալավերդու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները փոփոխելու և կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 128-Ա որոշման 1․7 մասի՝ «Աքորու նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Աքորի գյուղի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ անվամբ նախադասությունը փոփոխել նոր՝ «Լոռու մարզի Աքորու մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Աքորի գյուղի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ անվամբ նախադասությամբ: 2.Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 04.08.2020թ․ «Ալավերդու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները փոփոխելու և կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 239-Ա որոշման 1.8 մասը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|