Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և ելնելով չնախատեսված ծախսերի կատարման անհրաժեշտությունից` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի Աքորի գյուղի 2017 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 1200.0 հազ. դրամով (բաժին 11, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262591044, հոդված 4891) և այդ գումարը տեղափոխել կրթության բնագավառի նախադպրոցական հիմնարկների ընթացիկ դրամաշնորհի ծախսերին (բաժին 09, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262315030, հոդված 4637):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: