|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 ապրիլի 2021 թվականի N 34-Ն |
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով ավտոմեքենայի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել բաց (դասական) աճուրդային եղանակով օտարելու Ալավերդու համայնքապետարանին պատկանող «JCB» մակնիշի, 02 06 LS պ/հ էքսկավատոր-ամբարձիչը՝ նույնականացման համարը /ըստ բեռնապիտակի/ 3D304798/P, թողարկման տարեթիվը 1985, մեկնարկային գինը՝ 2 500.0 հազ. դրամ: 2. Սահմանել՝ աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով: 3. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին. 3.1 Վերը նշված գույքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով: 3.2 Վճարումը կատարել ՀՀ արժույթով:
|
Կողմ -8 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|