|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2020 թվականի N 63-Ա |
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՂՊԱՏ ԳՅՈՒՂԻ ԱԿՈՒՄԲԻ ՇԵՆՔԻ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ԹԻՎ 12 ԵՎ ԹԻՎ 13 ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՄԻ ՄԱՍԸ, ԹԻՎ 14 ԵՎ ԹԻՎ 15 ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ՝ 39.65 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հաղպատ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթոսյանի դիմումը, համայնքի սեփականության իրավունքի վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքային սեփականություն հանդիսացող, Հաղպատ գյուղի ակումբի շենքի 1-ին հարկի թիվ 12 և թիվ 13 տարածքներից մի մասը, թիվ 14 և թիվ 15 ոչ բնակելի տարածքները, 39․65 քմ ընդհանուր մակերեսով` 10 տարի ժամանակով, տարեկան 40000 դրամ վարձավճարով, տրամադրել Հաղպատ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթոսյանին: 2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքելու ոչ բնակելի տարածքի վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|
Կողմ -10 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ | Դեմ -1 ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|