Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 4-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2018 թվականի N 4-Ն

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքի բյուջեի փաստացի մնացորդը կազմել է 7194.0 հազ. դրամ, այդ թվում, վարչական բյուջեի փաստացի մնացորդ՝ 5350.6 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի փաստացի մնացորդ՝ 1843.4 հազ. դրամ և 2018թ. հունվարի 1-ի դրությամբ բյուջեի եկամտային մասը գերազանցում է բյուջեի ծախսային մասին տարեվերջի մնացորդի չափով՝ 7194.0 հազ. դրամով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է. 

2018 թվականի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը՝ 5350.6 հազ. դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս: 2018թ. բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման վարչական սարքավորումների ծախսերն ավելացնել 600.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 5122):
2.
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի ընդհանուր բնույթի ծառայություններ այլ դասերին չպատկանող շենքերի և շինությունների կառուցման (Աքորի գյուղի գերեզմանատան ցանկապատի կառուցում) ծախսերն ավելացնել 1000.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057, հոդված 5112):
3.
Տնտեսական հարաբերություններ բնագավառի գյուղատնտեսության տրանսպորտային սարքավորումների (Հաղպատ գյուղի գյուղտեխնիկայի լիզինգ) ծախսերն ավելացնել  1900.3 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 1, ծրագիր 51, հոդված 5121): Նույն բնագավառի ճանապարհային տրանսպորտի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման (Աքորի գյուղի հենապատի կապիտալ վերանորոգում) ծախսերն ավելացնել 1152.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51,  հ/հ 900262504021, հոդված 5113): Նույն բնագավառի տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 248.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 8, դաս 5, ծրագիր 51, հ/հ 900262121305, հոդված 5134):
4.
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բնագավառի փողոցների լուսավորման շենքերի և շինությունների կառուցման (սյուների ձեռքբերում) ծախսերն ավելացնել 1293.7 հազ. դրամով (բաժին 06, խումբ 4, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262361026, հոդված 5112):
5.
Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման  շենքերի և շինությունների կառուցման (Աքորի գյուղի Ագեղցու եկեղեցու տարածքի ցանկապատի կառուցում) ծախսերն ավելացնել 1000.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 7, ծրագիր 51, հ/հ 900262000780, հոդված 5112):
6.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -9

ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՄԻՐԶՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner