Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 47
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2018 թվականի հուլիսի 16-ի N 251-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 26-ի հերթական նիստի օրակարգը` 
1.
Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման մասին:
                                                                                                                             
(Զեկ. Ս. Խեչումյան)

2. Ալավերդի համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին:
                                                                                                                             
(Զեկ. Ս. Խեչումյան)
3.
Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության վերականգնվող ավտոմոբիլային ճանապարհի իրացման գոտում գտնվող հողամասերը համայնքի սեփականություն ճանաչելու և օտարման թույլտվություն տալու  մասին:
                                                                                                                              
(Զեկ. Ս. Խեչումյան)
4.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի, Ակներ թաղամասում գտնվող «Ալավերդու թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենք-շինությունների զբաղեցրած` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին:           
                                                                                                                              
(Զեկ. Ս. Խեչումյան)
5.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում գտնվող, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շենք-շինությունների զբաղեցրած` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
                                                                                                                                
(Զեկ. Ս. Խեչումյան)
6. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Սանահին թաղամասի արևմտյան մասում գտնվող (0062-0001 ծածկագրից առանձնացվող) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին:
                                                                                                                                
(Զեկ. Ս. Խեչումյան)
7.
Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Սանահին Սարահարթ թաղամասի արևելյան մասում գտնվող (ծածկագիր` 06-002-0050-0231) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին:
                                                                                                                                 
(Զեկ. Ս. Խեչումյան)
8.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: 
                                                                                                                                 
(Զեկ. Ս. Խեչումյան)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԷՎՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner